Դեպի ճամփորդություն Կոշ գյուղ

Սեպտեմբերի 25-ի շաբաթ առավոտյան ես և դասընկերներս, մեզ ուղերկցող դասավանդողների հետ ուղևորվեցիք Արագծոտնի մարզի Կոշ գյուղ։Այն Հայաստանի հին բնակավայրերից է և հիշատակվում է 4-րդ դարից սկսած, որպես Արշակունիների թագավորական կալվածք։Գյուղը հնում կոչվել է Կվաշ։Ըստ ավանդության այստեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից էլ առաջացել է Կվաշ անվանումը։Պատմիչ Եղիշեն գրում է, որ Կոշում էր գտնվում արքունի ձմեռանոցներից մեկը։Այստեղ է թաղված նաև հայոց Տիրան թագավորը։Կոշի տարածքում են գտնվում վաղ երկաթե դարաշրջանի բնակավայրի ավերակներ և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցներ։Այստեղ է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում՝ դեղնակարմրավում և դարչնագույն տուֆից։ Այն զարդարված է որմնանկարներով։Եկեղեցուց դեպի արևմուտք գտնվում է 8-րդ դարի խաչքարերով հարուստ գերեզմանոցը։Գյուղի տարածքում ե նաև Կոշի հին ամրոցի ավերակները, որն անվանում են նաև <<Աղջկա բերդ>>։ Ես բարձրացա բերդ, որտեղից ամբողջությամբ երևում էր Կոշ գյուղի գեղեցկությունը։ Մենք եղանք նաև եկեղեցում, որտեղ կատարեցինք տերունական աղոթք և մոմ վառեցինք։ Հետաքրքիր էր Կոշ գյուղը իր պատմամշակութային կոթողներով։Մենք շատ հետաքրքիր օր ունեցանք այդ օրը և բարձր տրամադրությամբ ետ վերադարձանք Երևան։Այդ օրը ինձ համար ևս մեկ պատմական բացահայտում էր իմ հայրենիքի դարավոր պատմությունից։ Ես շատ ուրախ եմ, որ իմ դպրոցը տալիս է ինձ հնարավորություն ավելի լավ ճանաչելու իմ հայրենիքը և պատմամշակութային կոթողները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s